Home / Հայաստան / Կոտայքի մարզում կենդանիներ են ծխախեղդվել

Կոտայքի մարզում կենդանիներ են ծխախեղդվել

Նոյեմբերի 9-ին` ժամը 08.53-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել է Երևան քա­ղա­քի Բագրևանդի փողոցում՝  «Միլիոն» խաղատան հետնամասում:

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 42-րդ փողոցի թիվ 44 տան բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.14-ին, մարվել` 09.41-ին:

Այրվել է Հ.Սարդարյանին պատկանող անասնագոմը` 50 քմ մակերեսով, ծխախեղդվել են 3 նապաստակ և 10 հավ: