ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր ֆեյսբության էջում դիմել է երիտասարդներին` շնորհավորելով նրանց Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ:
«Դուք եք մեր երկրի հասարակական կյանքի ակտիվ մասը և մտավոր ներուժը: Ժամանակակից Հայաստան կառուցելու, ուժեղ երկիր ունենալու գործում ձեզ անփոխարինելի նորարարի դեր է վերապահված», – գրել է Աբրահամյանը:
«Դուք նոր գաղափարների կրողն եք, իսկ երկիրն առանց գաղափարների չի կարող զարգանալ: Կրկին շնորհավորելով Երիտասարդության համաշխարհային օրվա առիթով` մաղթում եմ հաջողություններ, իղձերի իրականացում, բարեկեցություն, լավատեսություն ու հանդուրժողականություն: Վստահեցնում եմ, որ ես միշտ Ձեր գաղափարների ջատագովը կլինեմ ու իմ ուժերի ներածին չափով կաջակցեմ ձեր բոլոր նախաձեռնություններին: Ձեր հետ և ձեր օգնությամբ ես ավելի վստահ եմ նայում մեր երկրի ապագային», – եզրափակել է ԱԺ նախագահը:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 14-ի նիստում հրաժարական է ներկայացնելու և այսուհետ ղեկավարելու է ՀՀԿ նախընտրական շտաբը: