Շարմ-էլ-Շեյխ – Կահիրե չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևոր, Եգիպտոսի քաղաքացի Աբդալլա Ահմեդը 8000 կմ բարձրության վրա փորձել է բացել դուռը, որպեսզի խոսի Աստծո հետ, հայտնում է correspondent.net կայքը:
Եգիպտացին, սակայն, չի կարողացել կյանքի կոչել իր ցանկությունը, նրան խանգարել են ինքնաթիռի ուղևորներն ու անվտանգության աշխատակիցները, որոնց հաջողվել է կապել իրավախախտին և փոխանցել նրան ոստիկաններին վայրէջք կատարելուց անմիջապես հետո:
Հարցաքննության ընթացքում ուղևորը հայտարարել է, որ առևտրային քոլեջի ուսանող է և մեկ շաբաթ առաջ կորցրել է աշխատանքը: Նա ինքնաթիռով վերադառնում էր հայրենի գյուղ: Սակայն թռիչքի ընթացքում ծանր ապրումների պատճառով նրա նյարդերը տեղի են տվել, և նա որոշել է, Աստծուն այդքան մոտ գտնվելով, բացել ինքնաթիռի դուռն ու օգնություն խնդրել նրանից: