Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – Վանի հերթական երկրաշարժը. 8 զոհ

ՏԵՍԱՆՅՈՒԹ – Վանի հերթական երկրաշարժը. 8 զոհ

Վանում երեկ 23:23-ին տեղի ունեցած հերթական երկրաշարժի հետևանքով արդեն 8 զոհված մարդ կա, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից երեք ժամ հետո 4.5 մագնիտուդով հետցնցում է գրանցվել:

Վանից 10 կմ հեռավորության վրա գնտվող Էդրեմիտ բնակավայրում քանդվել են դպրոցը և հյուրանոցը, որտեղ բնակվում էին լրագրողներն ու փրկարարները: Ճապոնիայից ժամանած 1 փրկարար կնոջ 6 ժամ անց կարողացել են կենդանի դուրս բերել փլատակների տակից:

Լուսանկարը` Reuters