Home / Հայաստան / 2011թ. ամենահաճախ հիշատակվող անուններն ու արտահայտությունները

2011թ. ամենահաճախ հիշատակվող անուններն ու արտահայտությունները

Apple կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Ջոբսի անուն-ազգանունը լրատվամիջոցներում ամենահաճախ հիշատակվող բառերն են դարձել 2011 թվականի ընթացքում: ԶԼՄ-ներում ամենատարածվածն են դարձել նաև «արաբական գարուն» և «թագավորական հարսանիք» արտահայտությունները, հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Global Language Monitor ընկերության կողմից իրականացված հետազոտության արդյունքներին:

Ընկերությունը հետազոտել էր աշխարհի շուրջ 75 հազար տպագիր և էլեկտրոնային  լրատվամիջոցները, ինչպես նաև սոցիալական կայքերն ու ողջ համացանցը:

Գործակալությունը նշում է, որ ամենատարածված արտահայտությունների ցանկը համալրած հաջորդ «պակասուրդ» (deficit) և օկուպացրու (occupy) (Տնտեսական ճգնաժամի հետևանքով վերջին շրջանում աշխարհի մի շարք երկրներում «Օկուպացրու Ուոլ Սթրիթը» խորագրով բողոքի ակցիաներ էին տեղի ունենում) բառերը դարձել են գլոբալ ցնցումների էությունն արտահայտող հասկացություններ:

«Այս տարվա արդյունքները արտացոլում են ընթացիկ քաղաքական և տնտեսական անկայունությունն աշխարհում, որը ցնցեց գրեթե բոլոր զարգացած երկրները, բացառություն եղան միայն Բրիտանիայի թագավորական հարսանիքը (Բրիտանիայի արքայազն Ուիլիամի և Քեյթ Միդլթոնի հարսանքիը) և Չինաստանի շարունակական զարգացումը»,-ասել է Global Language Monitor ընկերության նախագահ Փոլ Փայքը:

Հոկտեմբերին 56 տարեկան հասակում կյանքից հեռացած Սթիվ Ջոբսն իր անվան հիշատակման քանակությամբ ավելի քան 30%-ով գերազանցել է «Ալ Ղաիդա»  ահաբեկչական խմբավորման սպանված առաջնորդ Ուսամա բեն Լադենին: