Home / Հայաստան / «Այն ինձ ևս զվարճացրեց». Վարչապետը մեկնաբանեց իր մասնակցությամբ տեսահոլովակը

«Այն ինձ ևս զվարճացրեց». Վարչապետը մեկնաբանեց իր մասնակցությամբ տեսահոլովակը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է տեսահոլովակին, որում ինքը շնորհավորում է երիտասարդներին համաշխարհային օրվա կապակցությամբ: Տեսահոլովակը բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում` արժանանալով բազմաթիվ մեկնաբանությունների: Տեսահոլովակը քննարկողների կարծիքով` վարչապետը հարբած է:

Ինքը` Տիգրան Սարգսյանը, խոստովանել է, որ իր մասնակցությամբ տեսահոլովակն իրեն էլ է զվարճացրել:

«Բարեկամներ,

Ես հասկացել եմ, որ ձեզնից շատերին զվարճացրել է ձայնային խոտանով տեսահոլովակը, որը նկարահանվել և տարածվել էր Հ1-ի կողմից` մարզահամերգային համալիրից: Եվ այդ ձայնային խոտանն այսօր փորձում են ներկայացնել իբր իմ հարբած լինելու ապացույց:

Ես նույնպես դիտել եմ այդ հոլովակը և, անկեղծ ասած, այն ինձ ևս զվարճացրեց», – ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը: