Նոյեմբերի 13-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և օդանավակայանի հատուկ զննման ծառայության աշխատակիցները, ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու և տեղափոխելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևան-Վիեննա չվերթի ուղևորուհիներից մեկին, ում ձեռքի պայուսակում հայտնաբերվել է ատրճանակի 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Փամփուշտն ուղարկվել է փորձաքննության:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` կատարվում է հետաքննություն: