Նոյեմբերի 12-ի երեկոյան, ժամը19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արարատյան փողոցում վրաերթի էր ենթարկել 58-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Վթարի ենթարկվածը նույն օրը գիշերը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել էր:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Չարբախի բաժանմունք է ներկայացել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 59-ամյա Վրեժ Ազատյանն ու խոստովանել, որ մահացու վրաերթը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը: