Home / Հայաստան / «Մերսեդեսը» հաջողացրել է միաժամանակ վրաերթի ենթարկել երեք երիտասարդի և երկու մեքենայի բախվել

«Մերսեդեսը» հաջողացրել է միաժամանակ վրաերթի ենթարկել երեք երիտասարդի և երկու մեքենայի բախվել

Նոյեմբերի 14-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Խանջյան փողոցում բախվել է մայթեզրին կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի, ապա դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից՝ վրաերթի ենթարկել երեք երիտասարդի, հետո բախվել նույն վայրում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի, հայտնում է police.am-ը:

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: