Այսօր կայացած Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստում որոշում է կայացվել փոխել Հայաստանի ֆուտբոլի առաջնության անցկացման կարգը:
Մասնավորապես, 2012-2013թթ. կանցկացվի անցումային առաջնություն, որը կմենկնարկի 2012թ. մարտին և կավարտվի 2013թ. մայիսին: Հաջորդ մրցաշրջանը կսկսվի 2013թ. օգոստոսին և կավարտվի 2014թ. Մայիսին` անցնելով աշուն-գարուն համակարգով:
Նշենք, որ տվայլ համակարգով է գործում եվրոպական առաջնությունների մեծամասնությունը, բացառությամբ հյուսիսային մի քանի երկրների, մասնավորապես, Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի:
Բացի դա, գործկոմը սահմանել ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության հաղթող թիմի համար պարգևաճար 10 միլիոն դրամի, իսկ Գավաթի խաղարկության հաղթողի համար` 6 միլիոն դրամի չափով: