Սիրիայում իրավապահ մարմինների և ցուցարարների, ինչպես նաև նախկին զինվորականների միջև տեղի ունեցած ընդհարման հետևանքով 16 ցուցարար և այդքան էլ զինվորականներ են զոհվել: Այս մասին հայտարարել են իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները, հայտնում է BBC-ն:
Բախումներ տեղի են ունեցել Դերա շրջանում: Միջադեպի մանրամասները չեն հստակեցվում:
Հիշեցնենք, որ 2011-ի մարտից Սիրիայում հակակառավարական ցույցեր են ընթանում, որոնք ճնշելու նպատակով իշխանությունները դաժան միջոցներ են կիրառում:
Նշենք նաև, որ Սիրիայում բռնկված հակակառավարական ցույցերն արդեն մի քանի հարյուր մարդկանց կյանք են խլել: