Playboy տղամարդկանց ամսագրի աստղ և «Մալիբուի փրկարարները» ֆիլմի դերասանուհի Պամելա Անդերսոնը հանդես կգա Սուրբ Մարիամի դերում կանադացի հումորիստ Ռասել Փիթերսի Սուրբ ծննդյան առիթով կազմակերպվելիք հատուկ շոուի ժամանակ: Այս մասին հայտնել է Bell Media ընկերությունը:
Հաղորդման ընթացքում Փիթերսը կմարմնավորի սուրբ Հովսեփին: Ակնկալվում է, որ շոուն բաղկացած կլինի անիմացիոն, երաժշտական համարներից և սկետչերից: Այն եթեր կհեռարձակվի CTV հեռուստաալիքով դեկտեմբերի 1-ին: