Home / Հայաստան / Ավտովթար Իսակովի պողոտայում. Տուժածներից երկուսի վիճակը ծանր է

Ավտովթար Իսակովի պողոտայում. Տուժածներից երկուսի վիճակը ծանր է

Նոյեմբերի 16-ին`ժամը 00.20-ի սահմաններում, Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեում տեղի է ունեցել ավտոպատահար, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր մեկնած փրկարարները հաղորդում են, որ ԲՄՎ X-5 մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը`1989 թվականին ծնված Ա.Բաբայանը և ուղևորներ`1985 թվականին ծնված Էդիկ Մանուկյանը և 1982 թվականին ծնված Վահագն Մանուկյանը շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են Երևան քաղաքի «Արմենիա» և «Մալաթիա» բժշկական կենտրոններ:

Փրկարարների ուժերով ավտոմեքենան ուղղվել է, հոսանքազրկվել և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Վ.Մանուկյանի  առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավա­րար, իսկ Է.Մանու­կ­յանինը և Ա.Բաբայանինը` ծայրահեղ ծանր: