Երեկ հայտնի դարձան բոլոր այն թիմերը, որոնք մասնակցելու են Եվրոպայի 2012 թվականի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլին:
Փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումներում Իռլանդիան 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ (առաջին հանդիպումը` 4:0 հօգուտ Իռլանդիայի), Չեխիան մրցակցի հարկի տակ հաղթեց Չեռնոգորիային 1:0 (առաջին հանդիպումը` 2:0 հօգուտ Չեխիայի), Պորտուգալիան արտագնա 0:0 հաշվով ոչ-ոքիից հետո 6:2 հաշվով պարտության մատնեց Բոսնիա և Հերցեգովինային, իսկ Խորվաթիան թույլ տվեց իրեն գոլազուրկ ոչ-ոքի խաղալ Թուրքիայի հետ, քանի որ մրցակցի հարկի տակ խորվաթները հաղթել էին 3:0 հաշվով:
Եվրո-2012-ի բոլոր 16 մասնակիցներն են` Լեհաստան, Ուկրաինա, Գերմանիա, Անգլիա, Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Ռուսաստան, Հոլանդիա, Դանիա, Շվեդիա, Պորտուգալիա, Խորվաթիա, Չեխիա, Իռլանդիա, Հունաստան:
Եվրո-2012-ի վիճականությունը կկայանա դեկտեմբերի 2-ին Կիևում: Մրցաշարն անցկացվելու է 2012 թվականի հունիսի 6-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Լեհաստանում և Ուկրաինայում:
Լուսանկարը` Getty Images