Home / Հայաստան / Հարսն այրել է տալի այգու ծառերը

Հարսն այրել է տալի այգու ծառերը

Նոյեմբերի 15-ին, ժամը 18.20-ին, ոստիկանությսն Արմավիրի բաժին է զանգահարել Սարդարապատ գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ եղբոր կինը դիտավորյալ այրել է իր այգու ծառերը:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում. տուժողի եղբոր կինը դիտավորությամբ հրկիզել է տնամերձ հողամասի պտղատու 7 ծառերը, հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը: