Home / Հայաստան / Մեկուկես ամիս գողություններով զբաղվող տղամարդուն բերման են ենթարկել Գայի պողոտայում

Մեկուկես ամիս գողություններով զբաղվող տղամարդուն բերման են ենթարկել Գայի պողոտայում

Նոյեմբերի 15-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գայի պողոտայից բերման են ենթարկել 50-ամյա մի տղամարդու:

Պարզվել է, որ նա հոկտեմբերի սկզբին Սաֆարյան փողոցի կրպակներից մեկից գողացել է կրպակատիրոջ դրամապանակը՝ գումարով:

Պարզվել է նաև, որ նա նոյեմբերի 14-ին մի գրախանութից գողացել է գիրք, իսկ Գայի պողոտայում կայանված, ՌԴ մեկնող ավտոբուսի սրահից՝ ուղևորուհիներից մեկի  պայուսակը, որի մեջ եղել են փաստաթղթեր և դրամապանակ: