2012 թվականի գարնանը Ռուսաստանում նախատեսվում է SalamWorld անունը կրող գլոբալ իսլամական սոցիալական կայք գործարկել, հաղորդում է Չեչնիայի ղեկավարի և կառավարության պաշտոնական կայքը:
Երկուշաբթի Մոսկվայում SalamWorld-ի և Ռուսաստանի մուֆթիների խորհրդի համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել: Համաձայնագիրը ստորագրել են SalamWorld-ի գլխավոր խմբագիրը, Ղուրանի հայտնի թարգմանիչ, փիլիսոփայության դոկտոր Էլմիր Կուլիևը և մուֆթիների խորհրդի նախագահ Ռավիլ Հայնուտդին:
Էլմիր Կուլիևի խոսքով` SalamWorld-ն ապագա սերունդների սոցիալական կայքն է, որն իր ունիկալ ճարտարապետության և հնարավորությունների շնորհիվ թույլ կտա մահմեդական գիտնականներին և հասարակական գործիչներին աշխարհին ցույց տալ իսլամի արժանիքները և մահմեդական աշխարհի հնարավորությունները:
Նշենք, որ SalamWorld-ը միջազգային նախագիծ է, որի նախաձեռնողներն են Թուրքիայի, Ղազախստանի, Գերմանիայի, Եգիպտոսի, Մալայզիայի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների մահմեդականները: