ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրուց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են Իրանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին վերաբերող հարցեր:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Իրանի նախագահները զրուցել են նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ, մասնավորապես՝ մտքեր փոխանակել ենթակառուցվածքային և ընթացիկ տնտեսական ծրագրերի վերաբերյալ: