Առաջիկա երկու օրերի ընթացքում հանրապետության ողջ տարածքում եղանակային էական փոփոխություններ չեն սպասվում: Կպահպանվի վերջին օրերին գրանցված ամպամածությունն ու տեղ-տեղ կգրանցվեն տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան, իսկ նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է ԱԻՆ «Հայպետհիդրոմետ»-ի Օպերատիվ հիդրոօդերևութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը:
«Ջերմաստիճանի կտրուկ անկում կամ բարձրացում չի լինելու: Կարող են դիտվել տատանումներ՝ 1-2 աստիճան, սակայն էական փոփոխություններ չեն գրանցվի: