Նոյեմբերի 17-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս զանգահարած կինը հայտնել է, որ բջջային հեռախոսների նորոգման կետի աշխատակիցը վիճաբանում է իր հետ:
Պարզվել է, որ կինն իր բջջային հեռախոսը հանձնել էր նորոգման, որի դիմաց պետք է վճարեր 5.000 դրամ, սակայն նորոգված հեռախոսը վերցնելիս`տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է վճարել 5.000 դրամը և բացահայտ հափշտակելով նորոգման կետի աշխատակցին պատկանող 30.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսը` դիմել է փախուստի, սակայն բռնվել է աշխատակցի կողմից: Այդ ընթացքում կինը հասցրել է գետնին նետել և վնասել բջջային հեռախոսը: