Հայ Ազգային Կոնգրեսն այսօր շտաբ է բացել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում:
ՀԱԿ-ի թվով 45-րդ շտաբի բացմանը ներկա են եղել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Արամ Մանուկյանը, Երևանից ժամանած հյուրերի և ակտիվիստների հետ հանդիպումը տեղի է ունեցել շտաբի բակում, քանի որ ներսում բոլոր ցանկացողները չեն տեղավորվել:
Բացի նոյեմբերյանցիներից, բացմանը և ՀԱԿ-ի ղեկավարների հետ հանդիպմանը մասնակցել են նաև մոտական գյուղերից ժամանած մարդիկ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արտագաղթի, իշխանափոխության խնդիրներին, ինչպես նաև Հայ Ազգային Կոնգրեսի ծրագրերին:
Նշենք, որ ՀԱԿ-ի հաջորդ շտաբը բացվելու է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: