ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը նոյեմբերի 18-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստան, հաղորդում է կառավարության կայքը:
Հայկական պատվիրակությունը կմասնակցի հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին, որը կանցկացվի Բաթումում:
Այցի շրջանակներում տեղի կունենա Տիգրան Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի հանդիպումը: Հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին կհաջորդի երկու վարչապետերի մամլո ասուլիսը: Տիգրան Սարգսյանը կհանդիպի նաև Բաթումի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վարդան Կարապետյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: