Նոյեմբերի 18-ին` ժամը 03.07-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզում` Թորոսգյուղ-Աշոցք ավտոճանապարհի 6-րդ կմ-ում մարդատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և թաղվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել «Աշոցքի Ճանշին» ՓԲԸ աշխատակիցները, որոնց կողմից կատարվել են ճանապարհի մաքրման և աղալցման աշխատանքներ, և ճանապարհը երթևեկելի է դարձել:
Գյումրի քաղաքից դեպքի վայր մեկնած ավտոբուսով, ուղևորները (մոտ 60 քաղաքացի) տեղափոխվել են Երևան քաղաք: