Home / Հայաստան / Վանաձորում ավտոպատահարից տուժած ԱՄՆ քաղաքացին ծանր վիճակում է

Վանաձորում ավտոպատահարից տուժած ԱՄՆ քաղաքացին ծանր վիճակում է

Նոյեմբերի 17-ին`ժամը 11.20-ին Լոռու մարզում` Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, որի հետևանքով տուժածներ են եղել:

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ «MVV DEKON & AIG» ՍՊԸ-ին պատկանող «Սուզուկի» մակ­նիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել արգելա­պատ­­նեշին:

Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ, 1985 թվականին ծնված Ռ.Գրիգորյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր, ԱՄՆ քաղաքացի 1973թ. ծնված  Պիտեր Լա Բոմբարդին, ով  ոտքի վնասվածքով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: