ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը դրական է պատասխանել «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի այն հարցին, թե արդյոք ուժի մեջ է իր այն հայտարարությունը, համաձայն որի Հովսեփյանը պաշտոնավարելու է մինչև 2013 թվականը` իր լիազորությունների ավարտը:
Չնայած դրան, օրաթերթը նշում է, որ տեղեկություններ կան, թե Հովսեփյանն արդեն գրել է հրաժարականի դիմումը, այն ներկայացրել Սերժ Սարգսյանին և այդ մասին կհայտարարվի ավելի ուշ:
«Սուտ է», – այդ տեղեկատվությամբ կապակցությամբ «ՀԺ»-ի թղթակցին ասել է Տռուզյանը:
Այնուամենայնիվ, թերթն ընդգծում է, որ, ըստ որոշ տեղեկությունների, Աղվան Հովսեփյանին պետք է փոխարինի ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, որի անունն այդ պաշտոնի համար դեռ վաղուց էր հոլլովվում, բայց Սերժ Սարգսյանին չէր հաջողվում Հովսեփյանից հրաժարականի դիմում կորզել:
«Ենթադրվում է, որ աղմկոտ հրաժարականների նոր փուլը կարող է սկսել եկող շաբաթվանից», – գրում է օրաթերթը: