2002 թվականի նոյեմբերի 19-ին համաշխարհային հանրությունն առաջին անգամ նշեց Զուգարանների համաշխարհային օրը:
Նոյեմբերի 19-ը հայտարարվել էր Զուգարանների միջազգային օր 2001 թվականին Սինգապուրում անցկացված սանիտարական պայմանների վերաբերյալ կոնֆերանսի ընթացքում: Ի դեպ, կոնֆերանսի անցկացման վայրը պատահաբար չէր ընտրված: Սինգապուրը հայտնի է նմանատիպ վայրերի մաքրությամբ:
Այսօր` նոյեմբերի 19-ին, Զուգարանների միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի անվտանգ խմելու ջրի և և սանիտարական ծառայությունների իրավունքների հարցով փորձագետ Կատարինա դե Ալբուկերկեն կոչ է արել ՄԱԿ-ի անդամ պետություններին առավել մեծ ուշադրություն դարձնել զուգարանների հասանելիության խնդրին:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն, այսօր ավելի քան 2,5 միլիարդ մարդ ապրում է անբավարար սանիտարական պայմաններում, նրանցից 1,1 միլիարդը անգամ զուգարան չունի:
Այս խնդրի պատճառով հատկապես շատ են տուժում կանայք և աղջիկները, ընդգծել է Ալբուկերկեն:
Ի դեպ, որոշ երկրներում այս տոնի կապակցությամբ այսօր անվճար կլինեն հասարակական զուգարանները: