Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը երեկ Ռուսաստանի պրեմիեր-լիգայի Բ խմբի առաջնությունում գոլի հեղինակ դարձավ Նալչիկի «Սպարտակի» հետ խաղում: Մովսիսյանի «Կրասնոդարը» սեփական հարկի տակ հաղթանակ տարավ 3:2 հաշվով, իսկ հայաստանցի հարձակվողը խաղի հաշիվը բացեց 8-րդ րոպեին: Նա նաև մասնակցեց երկրորդ և երրորդ գոլային գրոհներին:
Խփած գնդակը 8-րդն էր Մովսիսյանի համար Ռուսաստանի առաջնությունում: