Home / Հայաստան / Թուրք ուխտագնացները հարձակման են ենթարկվել Սիրիայում

Թուրք ուխտագնացները հարձակման են ենթարկվել Սիրիայում

Սաուդյան Արաբիայից թուրք ուխտագնացներին Թուրքիա փոխադրող երեք ավտոբուս հարձակման է ենթարկվել Սիրիայի անցումային կետի մոտ, հայտնել  է Թուրքիայի ԱԳ նախարարությունը:

Ըստ նախնական տեղեկությունների` հարձակումը տեղի է ունեցել Հոմս կենտրոնական քաղաքի մոտակայքում, որտեղ հակակառավարական ակցիաների 9 ակտիվիստներ սպանվել են ուժայինների կողմից:

Թուրքական ԱԳ նախարարության հաղորդմամբ` Թուրքիայի երկու քաղաքացիներ վիրավորվել են հարձակման հետևանքով: Մի վիրավորը ավտոբուսի վարորդն է եղել, իսկ մյուսը «Էյդ ալ-Ադհա» մահմեդական տոնին մասնակցելու նպատակով  Թուրքիա ուղևորվող ուխտագնացներից մեկը: