Home / Հայաստան / Յուլիա Տիմոշենկոն ի վիճակի չէ բարձրանալ մահճակալից

Յուլիա Տիմոշենկոն ի վիճակի չէ բարձրանալ մահճակալից

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի Մարդու իրավունքների հարցերով լիազոր Նինա Կարպաչևան: Նրա խոսքով` Տիմոշենկոն ի վիճակի չէ անգամ մահճակալից բարձրանալ:

Նախկին վարչապետի առողջական վիճակի մասին հաղորդագրություններ տարածվում են արդեն մի քանի շաբաթ: Իսկ նոյեմբերի 18-ին Յուլիա Տիմոշենկոյի կուսակցության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ կուսակցությունը մտադիր է բաց նամակով դիմել Կարմիր Խաչի Միջազգային կազմակերպություն, առողջության համաուկրաինական կազմակերպություն և «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն` խնդրելով աջակցել Տիմոշենկոյին բժշկական օգնության ցուցաբերման հարցում: Միևնույն օրը նրա փաստաբան Սերգեյ Վլասենկոն հաղորդել է, որ  Տիմոշենկոն պետք է տոմոգրաֆիա և ճառագայթային հետազոտություն անցնի:

Իր հերթին,  Առողջապահության նախարար Ալեքսանդր Անիշենկոն նշել է, որ դատապարտվածի բուժզննման համար վերաքննիչ դատարանի որոշումն է պետք: «Դիմեք դատարան»,- ասել է նա: