Մայամիի ոստիկանությունը ձերբակալել է հիվանդի հետույքի չափսերը ցեմենտի և սոսինձի միջոցով մեծացրած «վիրաբույժին»: Օնիլ Մորիսը խոստացել էր պլաստիկ վիրահատություն իրականացնել ընդամենը 700 դոլարով, հենց այս փաստն էլ գրավել էր աղջան: Սակայն այսկերպ տնտեսելու ցանկությունը կարող էր մահվան պատճառ դառնալ, գրում է The Telegraph-ը:
Աղջկա մարմնի մեջ ներարկած նյութը բաղկացած է եղել ցեմենտից, սոսնձից, ինչպես նաև սփրեյից, որով սովորաբար լցնում են ծակված անվադողերը: Վիրահատությունից անմիջապես հետո աղջիկը սուր ցավեր է զգացել: Սակայն երկու անգամ բժշկի դիմելիս չի պատմել վիրահատության մասին: Այդուհանդերձ, երրորդ անգամ աղջիկը ստիպված է եղել ներկայացնել խնդրի իրական պատճառները:
Պարզելու համար, թե ինչ նյութեր է Մորիսը ներարկել աղջկա մարմին, բժիշկները ստիպված են եղել կապվել նրա հետ, սակայն վերջինս չի պատասխանել հեռախոսազանգերին:
Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է, որ Մորիսը աշխատել է ստվերում գործող կլինիկաներից մեկում: Նրանց հաջողվել է ձերբակալել «բժշկին» ,որի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել առանց արտոնագրի բժշկական գործունեություն ծավալելու և մարմնական լուրջ վնասվածքներ պատճառելու համար: