Ամերիկացի գիտնականները վստահեցնում են, որ տարեց մարդկանց մոտ հաջող ամուսնությունը պայմանավորված է նրանց սեռական կյանքի ներդաշնակությամբ, հայտնում է medikforum.ru կայքը:
Մասնագետները նշում են, որ սեռական հարաբերությունների թեման արդիական է բոլոր տարիքներում: Ֆլորիդայի գիտնականները համոզված են, որ թեև այն հարցին, թե ինչն է թույլ տալիս մարդկանց այդքան երկար միասին ապրել, տարեց մարդիկ կպատասխանեն` փոխադարձ հարգանքը, փոխզիջումների գնալու պատրաստակամությունը, այդուհանդերձ, ամուսնական կյանքի հաջողության գրավականը բուռն սեռական կյանքն է:
Գիտնականները պարզել են, որ տարեց մարդկանց առավել դուր է գալիս իրենց կյանքի մայրամուտը, հատկապես եթե ժամանակ առ ժամանակ իրենք կարողանում են ինտիմ կյանքին տրվել: Հետազոտությունները ցույց են տվել, որ 65-ից բարձր քաղաքացիների 80%-ը. որոնք ամսական 1 անգամից ավել են սեքսով զբաղվում, իրենց ավելի երջանիկ են զգում:
Մասնագետները կարծում են, որ իրենց հետազոտությունները որոշակի ներդրում կլինեն մարդկային երջանկության և սեքսի միջև կապի բացահայտման գործում: Իսկ դա թույլ կտա սեռական առողջության ոլորտի մասնագետներ պատրաստել քաղաքացիների այս հատուկ խմբի հետ աշխատանքի համար: