Home / Հայաստան / Գազալցակայանում «Վազ»-ը վրաերթի է ենթարկել սկզբում վարորդին հետո նրա մեքենան

Գազալցակայանում «Վազ»-ը վրաերթի է ենթարկել սկզբում վարորդին հետո նրա մեքենան

Նոյեմբերի 21-ին, ժամը 20.30-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցի գազալցակայանում վրաերթի է ենթարկել 60-ամյա մի տղամարդու, ապա բախվել տուժածի` գազալցակայանում կայանված «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: