2012 թվականին Ռուսաստանում կարող են թմրանյութերի օգտագործումը քրեականացնող օրենք ընդունել, հաղորդել է ՌԴ թմրանյութերի շրջանառության վերահսկողական ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը:
«Փաստաթղթերի համապատասխան փաթեթն արդեն պատրաստ է, այժմ այն միջգերատեսչական համաձայնեցման գործընթաց է անցնում Արդարադատության նախարարության և առողջապահության և սոցզարգացման նախարարությունների հետ: Հույս ունեմ, որ ընտրություններից հետո` մինչև գարուն, համապատասխան որոշում կկայացվի»,- նշել է նա:
Նրա խոսքով` նման օրենքի ընդունումը թույլ կտա բացահայտել թմրամոլության վաղ դրսևորումները և ընտրության առջև կանգնեցնել, կամ` վերականգնողական կենտրոն, կամ բանտ: