Անհայտ տղամարդը ավստրալական Սիդնեյ քաղաքի սրճարաններից մեկում ճամպրուկ է թողել, որում կանխիկ 1 միլիոն դոլար է եղել:
Անսովոր գտածոն հայտնաբերվել է երեքշաբթի առավոտյան իտալական «Մարկո» սրճարանում: Նրանք կանչել են իրավապահ մարմիններին, որոնք էլ փաստել են, որ ճամպրուկի մեջ մոտ մեկ միլիոն դոլարի չափ գումար կա: Նախնական տվյալների համաձայն, ճամպրուկով սրճարան մտած միակ մարդը մոտ 30 տարեկան մի երիտասարդ է եղել` շորտերով և մարզական վերնազգեստով:
«Ինչ-որ պատճառով տղամարդը, հավանաբար, վախեցած է եղել և լքել է հաստատությունն առանց գումարի»,-լրագրողներին պատմել է ոստիկանության ներկայացուցիչը:
Նրա խոսքով` ոստիկանությունը սկսել է ճամպրուկի «առեղծվածային տիրոջ» որոնումները: