Ադրբեջանցի երիտասարդներն այսուհետ ամուսնական կապեր հաստատելուց առաջ ստիպված կլինեն բժշկական տեղեկանք ներկայացնել իրենց առողջական վիճակի մասին: Ինչպես հայտնում է 1news.az-ը , այս մասին չորեքշաբթի կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Միլի Մեջլիսի սոցիալական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Խադի Ռաջաբլին:
«Այսօր Ադրբեջանում նոր ընտանիքներ են ստեղծվում, և հաճախ պարզվում է, որ նորապսակներից մեկը թմրամոլ է կամ էլ երկուսն էլ թալասեմիայի (սակավարյունություն, հիվանդությունն, որն առաջանում է A հեմոգլոբինի սինթեզի խանգարման հետևանքով) կրողներ են, արդյունքում նրանց երեխան նույնպես անառողջ է ծնվում: Այս ամենը խոսում է ամուսնանալիս անպայման բժշկական տեղեկանք տրամադրելու անհրաժեշտության մասին»,-նշել է Ռաջաբլին: