ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ոստիկանին ոչ հարիր պահվածքի համար աշխատանքից հեռացվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Լևոն Շմավոնյանը, գրում է «Երկիր» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով` պաշտոնանկությունը կապված է կիրակի օրը «Արմենիա» հեռուստաընկերությունով`ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի պատրաստած տեսնայութի հետ, որում Շամշյանը նշել էր, թե հանցավոր աշխարհի հեղինակություններից մեկի հարազատների համար բարեխոսել է ոստիկանության աշխատակիցը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Երկիր»-ի հետ զրույցում հաստատել է պաշտոնանկության մասին լուրը. «Այո, Շմավոնյանն ազատվել է աշխատանքից և ներկայումս ծառայողական քննություն է կատարվում»: