Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի` ողջ աշխարհում «արաբական գարնան» խորհրդանիշ դարձած Թահրիր հրապարակում արդեն 5-րդ օրն է` շարունակվում են բախումները ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև: Նշենք, որ թեև երկուշաբթի Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը հրաժարական է տվել, այդուհանդերձ ցույցերի ակտիվիստները չեն պատրաստվում հեռանալ հրապարակից` խոստանալով այնքան ժամանակ մնալ այնտեղ, քանի դեռ չի ձևավորվել ժողովրդի շահերը պաշտպանող կառավարություն:
Շաբաթ օրը, երբ փորձ էր արվում գրավել հրապարակը, բախումների հետևանքով 35 մարդ է մահացել: Կառավարության տվյալներով զոհերի թիվը 28-ն է: Ուրբաթ Կահիրեում զանգվածային երթ է ակնկալվում, որին մասնակցելու են 100,000-ից մինչև 1 միլիոն մարդ: