Այս տարվա «Եվրատեսիլում» Էմմիի պարտությունը վախեցրել է հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներին, գրում է «Հրապարակը»: Թերթի տեղեկություններով՝ նրանցից ոչ մեկը չի համարձակվում համաձայնել մեկնելու հաջորդ տարվա «Եվրատեսիլին»:
Չնայած «Եվրատեսիլի» հետ կապված և թեկնածուի ընտրության մասին Հանրային Հեռուստատեսության ներկայացուցիչները, որպես կանոն, կոնկրետ պատասխան չեն տալիս, ասելով, որ դեռ ոչինչ որոշված չէ, սակայն հայտնի է, որ նախկինում իրար գլուխ ջարդող աստղերը մեկը մյուսի ետևից հրաժարվում են «Եվրատեսիլի» առաջարկից, գրում է «Հրապարակը»: