Դեռ 10 օր առաջ Լոռվա մարզի Կաթնառատ գյուղում անասունների անկում էր նկատվել:
Տեղի անասնաբույժերին չի հաջողվել պարզել, թե ինչն է հիվանդության պատճառը և այն բացահայտելու համար քննություն է սկսել ՀՀ գյուղատնտեսթյան նախարարությունը: Ուսումնասիրության պաշտոնական հրապարակված արդյուքնների համաձայն` համայնքում առկա է թեյլերիոզ հիվանդության բռնկում, որի արդյունքում հիվանդացած կենդանիներից մեկն անկել է, 8 գլուխ ենթարկվել է հարկադիր սպանդի: Մորթված անասունների միսը վաճառվել է, շարունակվում է նաև կաթի ու մսի վաճառքը գյուղում: Հիշեցնենք, որ հիմնականում անասնապահության վրա հիմնված տնտեսություն ունեցող գյուղում կա 300 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ:
Նախարարությունը վստահեցնում է, որ թեյլերիոզը կենդանիներից մարդուն չի փոխանցվում, և այն վտանգավոր չէ նաև մարդու կողմից հիվանդ կենդանու մսեղիքը, համապատասխան ջերմային մշակումից հետո, օգտագործելու դեպքում:
Նշենք, որ թեյլերիոզը եղջերավոր կենդանիների տրանսմիսիվ հիվանդություն է: Հիվանդանում են բոլոր տարիքի և ցեղի կենդանիները, հատկապես ծանր ընթացք է ունենում 6 ամսական հորթերի մոտ: Հիվանդության փոխանցողները հիմնականում տիզերն են, որոնք առավել ակտիվ են մայիս-հուլիս ամիսներին: