ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է Երևանի քննչական գլխավոր վարչության պետի կադրերի գծով տեղակալ Արսեն Ղազարյանին, գրում է «Ժողովուրդ» թերթը:
Թերթի աղբյուրների հավաստմամբ՝ Ղազարյանն իրեն լավ չի դրսևորել և ոստիկանություն դիմած նոր կադրերի հետ շատ կոպիտ է խոսել՝ պաշտոնյային ոչ հարիր ձևով։ Թեև աշխատանքից ազատելու պատճառներից մեկն էլ եղել է Ղազարյանի հորեղբորորդին, ով Լևոն Սարգսյանի թիկնապահ Արմեն Սարգսյանից՝ Գայդից, ապօրինի ճանապարհով ձեռք բերված Bentley ավտոմեքենա է գնել։ Այսինքն` ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Ղազարյանի հորեղբորորդին չմաքսազերծված մեքենա է վարում կամ վարել։