Home / Հայաստան / Վթար Թումանյան-Մաշտոց խաչմերուկում. «Մերսեդեսի» վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Վթար Թումանյան-Մաշտոց խաչմերուկում. «Մերսեդեսի» վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր վաղ առավոտյան` ժամը 05:00-ի սահմաններում, Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի և «Լիաստղ» տաքսի ծառայությանը պատկանող «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` վթարի հետևանքով «Մերսեդես»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: