Թմրանյութերի իրացման մեջ կասկածվող տղամարդը Մոսկվայի Ներքին գործերի բաժանմունքում ինքնասպանություն է գործել պտուտակահանի միջոցով, հայտնում է «Ռիա նովոստին»:
«Ծառայողական սենյակում անցկացվող հարցաքննության ընթացքում`վկաների ներկայությամբ, երկար ժամանակ թմրանյութեր օգտագործող և թմրանյութերի իրացման մեջ կասկածվող 36-ամյա տղամարդը ոչ ադեկվատ պահվածք դրսևորեց, պահարանի վրայից վերցնելով պտուտակահանը` հարվածեց իր կրծքին: Նրան տեղափոխեցին հիվանդանոց, սակայն ստացած վնասվածքներից նա մահացավ»,-լրագրողներին պատմել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Ոստիկանը հավելել է, որ արտակարգ միջադեպի փաստով ծառայողական ստուգում է անցկացվում, որի արդյունքների հիման վրա բոլոր մեղավոր ծառայողներին պատժելու մասին որոշում կկայացվի: