ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի ժամը 17.00-ի դրությամբ դժվարանցանելի են Տավուշի մարզի Բերդ – Կրասնոսելսկ, Կիրանց – Ոսկեպար, Բերդ – Իջևան, Դիլիջան – Վանաձոր ավտոճանապարհները:
Բացի այդ, նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնը տրանսպորտային միջոցների վարորդներին զգուշացնում է, որ մաշված և կապրոնե անվադողերով երթևեկումը հանրապետության ավտոճանապարհներին դառնում է խցանումների և վթարային իրավիճակների առաջացման պատճառ: