Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հիմնական տարանցիկ մայրուղիների վերակառուցման հայեցակարգին, որի հիմնական նպատակն է նորացնել Հայաստանի կենտրոնը Վրաստանի հետ կապող տարանցիկ մայրուղիները։ Դրա համար անհրաժեշտ կլինի 4-5 տարի ժամանակ և 80-100 մլրդ դրամ ծախս, որը կատարվելու է միջազգային ֆինանսական կազմակերպությունների օժանդակությամբ, պետական- մասնավոր գործընկերության միջոցներով, պետբյուջեի համաֆինանսավորմամբ։ Գործադիրը հաստատել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով Դդմաշեն- Զովաբեր- Հրազդան ճանապարհային հատվածի նորոգման միջազգային բաց մրցույթի արդյունքը ավելի քան 581 մլն դրամ պայմանագրային արժեքով՝ հաղթող ճանաչելով «Բլեսկ» ընկերությունը։ Աշխատանքը նախատեսված է ավարտել մինչև 2012թ. սեպտեմբեր ամիսը։