Նոյեմբերի 23-ի գիշերը ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Բագրևանդի փողոցից բերման են ենթարկել 28-ամյա մի երիտասարդի:
Պարզվել է, որ նա հոկտեմբերի 24-ի ուշ երեկոյան, ժամը 23.30-ի սահմաններում, Գայի պողոտայի և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկին հարակից ավտոկանգառում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից հափշտակել է 1.080 ՌԴ ռուբլի, սակայն բռնվել է քաղաքացիների կողմից և գումարը վերադարձնելուց հետո` հեռացել: