Վաղը` նոյեմբերի 25-ին Երևանում կդիտվի առանց տեղումների եղանակ, բայց սպասվում է քամու ուժգնացում, հայտնում է MeteoTV-ն:
Տեղ-տեղ հնարավոր է մերկասառույց: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -5-7, ցերեկային ժամերին +2, երեկոյան -1-3:
Հանրապետության արևելյան առանձին շրջաններում նոյեմբերի 25-ին դեռևս հնարավոր է ձյան տեղումներ լինեն, այլ շրջաններում կդիտվի առանց տեղումների եղանակ:
Թեև նոյեմբերի 25-ին տեղումները գրեթե ամենուրեք կդադարեն, սակայն բուքի հետևանքով ճանապարհներին հնարավոր է ցածր տեսանելիություն և դժվարանցանելիություն, զգուշացնում են օդերևութաբանները:
Նշենք, որ այսօր ժամը 16:30-ից Երևանում ուժեղ ձյուն է սկսվել, որը շարունակվում մինչ 17:30-ը: