Home / Հայաստան / Հավասար միավորների պարագայում Արոնյանը զիջեց չեմպիոնությունը

Հավասար միավորների պարագայում Արոնյանը զիջեց չեմպիոնությունը

Այսօր Մոսկվայում ավարտվեց Աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարը: Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորող Լևոն Արոնյանը սևորով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ: Դրանից օգտվեց վարկանիշով աշխարհի ուժեղագույն շախմատիստ նորվեգացի Մագնուս Կառլսենը, ով սևերով հաղթեց մրցաշարի հետնապահ, ԱՄՆ-ն ներկայացնող Հիկառու Նակամուռային: Երկու շախմատիստներն էլ արդյունքում հավաքեցին 5.5-ական միավոր, սակայն Կառլսենը հռչակվեց մրցաշարի հաղթող շնորհիվ այն փաստի, որ սևերով ավելի շատ պարտիաներ էր անցկացրել:

Նշենք, որ ըստ նախնական հաշվարկների` հնարավորություն կունենա ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում 3-րդ հորիզոնականից տեղափոխվել 2-րդ` շրջանցելով աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին, ով մրցաշարի բոլոր պարտիաներն ավարտեց ոչ-ոքի: