Երեկ երեկոյան Երևանի ժամանակով ժամը 20:00-ին մեկնարկած և այսօր մինչև 08:00-ն շարունակված «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի արդյունքում 12.286.478 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն ու նվիրատվության խոստում է գրանցվել:
Հեռուստամարաթոնն անցկացվում էր «Ջուր պարգևիր, կյանք նվիրիր» խորագրի ներքո. այս տարի հավաքված միջոցները կուղղվեն Հայաստանում և Արցախում ջրամատակարարման ոլորտի բարեկարգման ծրագրերին: