Home / Հայաստան / Հովիկ Աբրահամյանը հետնորդին անկոպեկ է թողել

Հովիկ Աբրահամյանը հետնորդին անկոպեկ է թողել

ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնից հեռանալուց հետո իր հետնորդին` Սամվել Նիկոյանին, անկոպեկ է թողել, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ, ինչպես հայտնի է, նա իր հրաժարականի առիթով մեկ աշխատավարձի չափով «պրեմիա» է տվել ԱԺ աշխատակազմին, բացի դա էլ փակել է ԱԺ Դահլիճի վերանորոգման ժամանակվանից մնացած պարտքը ճարտարապետներին: Դրանով պարոն Աբրահամյանն օգտագործել է ԱԺ ողջ հավելյալ բյուջեն, ու հիմա, «Հրապարակի» տեղեկություններով, ԱԺ գանձանակը դատարկ է:

«Անգամ Նոր տարվա բանկետի համար գումար չկա: Այնպես որ հնարավոր է` ԱԺ-ն տարեվերջյան բանկետ չանի: Նոր տարվա առիթով ԱԺ-ում  ոչ գործարար պատգամավորները  ևս սովորոաբար «պրեմիա» են ստացել: Դրա համար, փաստորեն ևս գումար չկա», – գրում է թերթը: