Կանադացի հետազոտողները բացահայտել են, որ որքան քիչ գիտելիքներ մենք ունենք տնտեսության, էներգետիկայի և շրջակա միջավայրի մասին, այնքան ավելի քիչ ենք ցանկանում որևէ բան իմանալ:
Վաթերլոոյի համալսարանի գիտնականները մեկ տարվա ընթացքում հետազոտելով ԱՄՆ-ի և Կանադայի 551 հասուն տարիքի անձանց` պարզել են, որ որքան կարևոր և արդիական են տեղեկությունները, այնքան ավելի վատ են դրանից հասկանում մարդիկ և առավել շատ են ցանկանում անտեղյակ մնալ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ որքան շատ էին մարդիկ առնչվում տնտեսական ճգնաժամի խնդիրներին, այնքան ավելի շատ էին ձգտում խուսափել տեղեկություններից այն մասին, թե ինչպես է կառավարությունը ղեկավարում տնտեսությունը: Իսկ դրական լուրերը նրանք, ընդհակառակը, հաճույքով էին լսում:
«Մարդիկ ձգտում էին այդ հարցերի լուծումը թողնել իշխանությունների հայեցողությանը, ինչը ստիպում էր նրանց հավատալ և ավելի կախյալ լինել իշխանություններից: Արդյունքում նրանք խուսափում էին բարդ հարցերի հետազոտումից, որովհետև տեսականորեն դա կարող էր խարխլել կառավարության հանդեպ նրանց հավատը»,- պարզաբանել է համալսարանի գիտնական Արոն Քեյը:
Հետազոտության տվյալները հրապարակված են «Journal of Personality and Social Psychology» (անձի և հասարակության հոգեբանությունը) ամսագրի առցանց տարբերակում: